News

<<Տեխնոլոգիա>> առարկայի կարևորությունը:

Educational 2016-03-27

Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոց: <<Տեխնոլոգիա>> առարկայի որակյալ ուսուցումը շատ կարևոր է աշակերտների գեղագիտական ճաշակի զարգացման, ինքնատիպ ոճի ստեղծման և կիրառման համար: Իրերի պատրաստումն սկսվում է նախագծումից, այսինքն՝ հաշվարկից, թե ինչ է հարկավոր և ինչպես պետք է դա իրականացնել։ Տեխնոլոգիան իրերի պատրաստման և գործածման գիտությունն ու արվեստն է։ Միայն մարդն է ընդունակ, աշխարհի նյութերը վերափոխելով, ստեղծել կյանքի համար անհրաժեշտ գործիքներ, սարքեր և համակարգեր։ Թեև այլ էակներ էլ են ի վիճակի իրեր պատրաստել և գործածել, սակայն դրանց պատրաստման եղանակը համարյա չի փոխվել։ Այլ է մարդու պարագայում։ Տեսնելով, թե ինքն ինչի կարիք ունի, նա գտնում է դրա բավարարման նորանոր միջոցներ, հասկանում պատահական հայտնագործությունների կարևորությունը։ «Տեխնոլոգիա» առարկայի դասավանդման մեջ ամենավառ կերպով ի հայտ են գալիս միջառարկայական կապեր նյութագիտության, ֆիզիկայի, մա- թեմատիկայի և ուսումնական այլ առարկաների միջև: «Տեխնոլոգիա»-յի դասերին սովորողները պետք է պատրաստեն «Խոհանոցային պատկեր»:

ք. Երևանի թիվ 146 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.