News

Դասղեկի ժամին իրականցված հետաքրքիր խաղ- մրցույթ

Educational 2016-03-27

Նաիրա Կարապետյանը անցկացրեց յուրատեսակ դասղեկի ժամ: Դասղեկի ժամը վերածվել էր ինտելեկտուալ խաղ մրցույթի, որին մասնակցում էին IV դասարանի աշակերտները:Ինտելեկտուալ խաղ մրցույթում աշակերտները բաժանվեցին 3 (կարմիր, կապույտ, ծիրանագույն)խմբերի: Ընդգրկված էին մայրենի, մաթեմատիկա, ես և շրջակա աշխարհ առարկաները, որոնցից յուրաքանչյուրին վերաբերող հարցերն աշակերտներն ընտրում էին համապատասխան արկղիկներից: Երկուական պտույտից հետո անդրադառնում էին «Հանելուկ ծրարներին», որոնց վրա նշված էին թվեր: Թե ինչ թեմաներ էին ընդգրկված ծրարների թվերի տակ, հայտնի էր դառնում միայն թվերի ընտրությունից հետո: «Հանելուկ ծրարների>> միավորային կարգը նշված էր տվյալ առաջադրանքի տակ: Խմբերի գնահատումը կատարում էին ժյուրի անդամները, ովքեր ընդգրկված էին մանկավարժական կոլեկտիվից: Ներկա էին դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը և փոխտնօրեն Սուսաննա Հովհաննիսյանը: Աշակերտների ինտելեկտուալ խաղին մասնակցում էին նաև աշակերտների ծնողները: IV դասարանի աշակերտներն աչքի ընկան ակտիվությամբ, գիտելիքների բավականին մեծ պաշարով,ցուցաբերեցին ստեղծագործական մոտեցում և քննադատական մտածողություն: Խաղ-մրցույթը եզրափակվեց «հմուտ ձեռքեր» առաջադրանքով: Դասղեկի ժամը նպաստեց նաև միջառարկայական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Վերջում աշակերտներին հանձնվեցին պատվոգրեր I, II և III տեղերը գրավելու համար: Նման դաս միջոցառումները օգնում են աշակերտներին հոգեբանորեն նախապատրաստվել մրցույթներին, կարողանալ ավելի անկաշկանդ արտահայտել մտքերը, ցուցաբերել կոլեկտիվ մտածողություն և խմբային աշխատանք:

Շիրակ, գ. Հացիկի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.