News

Օտար լեզուների առարկայական շաբաթ Վանաձորի № 4 հիմնական դպրոցում

Educational 2016-03-26

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում մարտի 21-25-ը անցկացվեց օտար լեզուների առարկայական շաբաթ: Շաբաթվա ընթացում օտար լեզուների մեթոդմիավորման անդամներն անցկացրին «Առաջավոր փորձի» դասեր և միջոցառում: Երկրորդ մասնաշենքի երկրորդ հարկում աշակերտները անգլերենի ուսուցչուհի Լ. Գրիգորյանի ղեկավարությամբ անցկացրին փոքրիկ ցերեկույթ, որի ընթացքում աշակերտները խոսեցին Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 80 տարիների մասին, պատմեցին հուշեր դպրոցի անցած կյանքից: Անգլերենի ուսուցչուհի Գ. Բուռնազյանը ուսուցիչներին և աշակերտներին վերադարձրեց մանկությունը՝ այն ներկայացնելով «Մեզ հյուր են հեքիաթի հերոսները» դասով /6 Գ դասարան/: Ռուսերենի ուսուցչուհի Ն. Պետրոսյանը III և IV դասարանների աշակերտների համատեղ ջանքերով ներկայացրեց Իվ. Կռիլովի առակները՝ մեկ անգամ ևս խորհելու տեղիք տալով ազնվության, արդարության մասին: Ռուս մեծ բանաստեղծ Ս. Եսենինի մարգարտաշար բանաստեղծությունները ներկայացրին Լ. Դավիդյանը և Կ. Հարությունովան V, VII և VIII դասարանների աշակետների հետ: Գեղեցիկ «Առաջավոր փորձի» դաս էր կազմակերպել անգլերենի ուսուցչուհի Լ. Ափինյանը /IX Բ դասարան/: Ուսուցիչները և աշակերտները հաճույքով դիտեցին Հայաստանը ներկայացնող դասը, որի ընթացքում բոլորն ունկնդիր եղան հին ու նոր Հայաստանի պատմությանը, արվեստին ու երաժշտությանը, մեկ անգամ ևս հիացան հայկական խաչքարերով, ծիրանով ու խաղողով: Շաբաթն ավարտվեց Ա. Սուքիասյանի կազմակերպած միջոցառումով, որին մասնակցում էր V-IX դասարանի 62 աշակերտ: Միջոցառման խորագիրն էր «Ամեն ինչ սկսվում է սիրուց»: Սերը սկսվում է երեխայի ծննդյան պահից և շարունակում է ապրել մարդու հետ ամբողջ կյանքում: Առանց սիրո կյանքը իմաստ չունի: Սերն է կյանքի շարժիչ ուժը: Այս տրամադրությամբ էլ օտար լեզվի մեթոդմիավորումն ավարտեց իր աշխատանքները:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.