News

Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11ավագ դպրոցի բանավեճի ակումբը իր հերթական հաղթանակը

Educational 2016-03-26

Մարտի 23-ին ՀՀ-ում Ամերիկյան դեսպանատունը Վանաձորի,Գյումրու,Կապանի,Մեղրիի և Երևանի Ամերիկյան անկյուններում կազմակերպել էր բանավեճ: Բանավեճի թեման էր՝ <<Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիան կարող են ունենալ ընդհանուր ապագա>>:Մենք հանդես էինք գալիս կողմ դիրքորոշմամբ: Միջոցառումը նվիրված էր <<Ներդաշնակության մեղեդի>>միջմշակույթային նախաձեռնությանը:Այն մեկ բեմում ներկայացնում է հայկական Բյութիֆայդ Փրոջեքթ ռոք խմբին,թուրքահայ հայտնի երգչուի ՝ Սիբիլին և ժողովրդական նվագարաններով հանդես եկող հայտնի թուրք երաժիշտների: Միջոցառումն սկսվեց Ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչ Դիանա Սիթի և Ջինիշյան հիմնադրամի ներկայացուցչի բացման խոսքերով, որից հետո ներկայացվեց օրակարգը. 14:50 Մասնակիցների և հյուրերի ժամանում 15:00 Բացման խոսք 15:05 <<Ներդաշնակության մեղեդի>>տեսահոլովակի ցուցադրություն 15:10 Բանավեճի սկիզբ 15:45 Բանավեճի արդյունքների ամփոփում և մրցանակի հանձնման արարողություն 16:00 Online/Skype քննարկում բոլոր մասնակից քաղաքների հետ 17:00 Ավարտ Ապա մասնակիցները և հանդիսատեսները դիտեցին երաժշտական տեսահոլովակը և հայտնեցին իրենց սուբյեկտիվ կարծիքները, որից հետո բոլոր 5 քաղաքներում ընթացավ միաժամանակյա բանավեճը : Վանաձորում հաղթեց N 11-րդ դպրոցը՝ հավաքելով 5 միավոր(մասնակիցներ՝ Մազմանյան Վոլոդիյա,Խարազյան Արեն,Մարանդյան Մերի,Մաթևոսյան Մոնիկա,Սարգսյան Էդմոն,ղեկավար՝ Սուսաննա Ավագյան),իսկ 10 դպրոցի բանավեճի ակումբը հավաքեց 4 միավոր: Բանավեճի արդյունքները հայտարարելուց հետո Ամերիկայն դեսպանատան ներկայացուցիչ Դիաննա Սիթը երեխաներին և ղեկավար ուսուցիչներին դեսպանատան կողմից նվիրեց Ամերկյան դեսպանատան հրատարակած գրքերը: Այնուհերև ուղիղ երթով կամուջ հաստատվեց Ամերկյան դեսպանի,երգի հեղինակ՝ Ա.Սիմոնյանի և 5 քաղաքների Ամերիկյան անկյունների հետ:Երեխաները իրենց հուզիչ հարցերը տվեցին դեսպանին և երգի հեղինակին և ստացան պատասխանները: Միջոցառումը շատ հետաքրքիր էր և ուսուցանող:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.