News

Դասղեկի բաց դաս XI դասարանում «Արժանապատվություն» թեմայով

Educational 2016-03-26

Մարտի 14-ին Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում դասղեկի բաց դաս էր՝ XI դասարանի դասղեկ` Արմինե Խրլակյանի նախաձեռնությամբ: Դասի թեման էր՝« Արժանապատվություն» 1.Դասի նպատակն էր՝ աշակերտներին օգնել գիտակցելու միջավայրի և շրջապատի վերաբերմունքը երեխայի ձևավորման գործում: 2.Խթանել անձի ինքնադաստիարակման և ինքնակատարելագործման ձգտումը: Դասը կազմակերպված էր համագործակցային եղանակով: Դասարանը բաժանված էր 2 խմբի: 1-ին խումբը ներկայացնում էր արժանապատվության ամենակարևոր դրսևորումներից մեկը՝ «Բարություն» անվամբ: 2-րդ խումբը ներկայացնում էր մարդու մյուս կարևոր արժանիքներից մեկը՝«Անկեղծությունը»: Դասի խթանման փուլում կատարվեց մտագրոհ, որի օգնությամբ ի հայտ բերվեց արժանապատվության դրսևորումները՝ բարի, անկեղծ, աշխատասեր, առաքինի, կամեցող, գթասիրտ, հայրենասեր: Մտագրոհ վարժությունը կատարելուց հետո աշակերտներին բաժանվեցին թերթիկներ, որի մեջ գրված էին անավարտ նախադասություններ: Պահանջն այն էր, որ աշակերտները պետք է լրացնեին անավարտ նախադասությունները՝ ընդգծելով արժանապատվության դրական ազդեցությունըերեխայի կյանքում: «Բարություն խմբին առաջադրվեց» հորինել պատմություն, որտեղ ոտնահարված կլինի որևէ երեխայի արժանապատվությունը: Մինչ «Բարություն» խումբը պատրաստ կլիներ, «Անկեղծություն» խմբին հանձնարարվեց լրացնել T–աձև աղյուսակը: Պահանջված էր՝ լրացնել «Պետք է» աղյուսակը: Նպատակն էր՝ գրել այն բոլոր մարդկային արժանիքները, որը մարդուն Մարդ կդարձնի: Աշակերտները լրացրեցին աղյուսակը, կարևորելով մարդկային արժանիքների մեջ հավատարմությունը, պատասխանատվությունը, վստահությունը, ծնողասիրությունը, ներողամտությունը: Մինչև աղյուսակի լրացները «Բարություն»խումբը հորինել էր մի հավանական պատմություն: Պատմությունը վերաբերում էր մի աղջիկ երեխայի, որը կորցրել էր իր ծնողներին ավտովթարի պատճառով և հայտնվել թոշակառու տատիկի խնամքին. - Ելնելով ծանր սոցիալական վիճակից Ինան երբեմն դպրոց էր գնում հին և անխնամ հագուստով, որն էլ առիթ էր տալիս համադասարանցիներին ծաղրել, ծիծաղել, ստորացնել, նսեմացնել երեխայի արժանապատվությունը: Ինան հասկանում էր, որ այլևս չի կարող այդպես շարունակվել և խնդրում է տատիկին, իրեն տեղափոխել ուրիշ դպրոց: Անկեղծություն խումբը լսելով հավանական պատմությունը պետք է փորձեր վերականգնել Ինայի կորցրած արժանապատվությունը և հնարեր պատմության շարունակությունը: Մինչև «Անկեղծություն» խումբը զբաղված էր պատմության շարունակությամբ, «Բարություն» խումբը պետք է լրացներ«Չի կարելի» աղյուսակը, որի նպատակն էր՝ չանել այնպիսի բաներ, որը կխեղաթյուրեր մարդ -անհատի Աստվածային կերպարը: Աշակերտների ակտիվ մասնակցությամբ ամբողջացվեց ախյուսակի 2-րդ կողմը,որտեղ աշակերտները պարսավեցին սուտը, բամբասանքը, նախանձը, դավաճանությունը, ստորությունը, ատելությունը, վրեժխնդրությունը, ծուլությունը և այլն: Աշխատանքն ավարտելուց հետո լսեցինք «Անկեղծություն» խմբին, որն արդեն պատմվածքի շարունակությամբ վերականգնել էր Ինայի կորցրած արժանապատվությունը` մեկ այլ դպրոց տեղափոխվելով, և դասղեկի հոգատարության ներքո գտնվելով: Դասղեկի բաց դասն ուներ ուսուցողական և դաստիարակչական նշանակություն և դասը ծառայեց իր նպատակին: Դասղեկ` Արմինե Խրլակյան

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.