News

Կանցկացվի 3-րդ համահայկական օլիմպիադան

Educational 2016-03-25

2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ անց է կացվելու դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաներից:
Օլիմպիադայի նպատակն է ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:
 
Օլիմպիադային կարող են մասնակցել 14-ից 18 տարեկան պատանիներ և երիտասարդներ: Մրցույթներն անցկացվելու են հետևյալ տարիքային խմբերի համար` 14-15 և 16-18: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.