News

Ծանոթ և անծանոթ Իսահակյանը

Educational 2016-03-25

Օրերս Ա. Իսահակյանի տուն-թանգարանում ջերմ ու հաճելի մթնոլորտ էր: Տուն-թանգարանի տնօրենությունը սիրով հյուրընկալել էր Շենգավիթ վարչական շրջանի թիվ 140 հիմնական դպրոցի անձնակազմին: Դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներն իրենց ուսուցչի՝ Թ. Ղույումջյանի ղեկավարությամբ ներկայացրեցին փոքրիկ ցերեկույթ՝ «Ծանոթ և անծանոթ Իսահակյանը» խորագրով: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, ծնողներ, ինչպես նաև թանգարանի տնօրենն իր աշխատակիցների հետ: Իրենց երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով դպրոցի սաները հանդիսատեսին տարան Շիրակի մեծ Վարպետի ծննդավայր՝ Ղազարապատ: Եղան զմրուխտ լանջերում, ալվան-ալվան ծաղիկների գրկում լսեցին հովվական սրնգի և Արփաչայի անուշ մեղեդին: Ներկաները Վարպետի հետ թափառեցին օտար, ամայի ճամփաներով, ծանոթացան Արևելքի և Արևմուտքի իմաստունների հետ, զգացին այն քնքուշ թախիծը, որ կա Վարպետի սիրո երգերում ու դասեր քաղեցին նրանցից: Իսահակյանական շունչն ու ոգին թևածում էր դահլիճի պատերի ներսում: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ տուն-թանգարանի տնօրեն տիկին Ռուզաննան: Նա խորին շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենությանը, միջոցառման կազմակերպիչ Թ. Ղույումջյանին և աշակերտներին լուրջ պահվածքի և գեղեցիկ խոսքի համար:

ք. Երևանի թիվ 140 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.