News

Պոեզիայի օրը Նոր Եդեսիայում

Educational 2016-03-25

2016թ. մարտի 21-ին Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոցում նշվեց <<Պոեզիայի օր>> -ը, որը 1999թ. -ից ՅՈՒՆԵՍԿՈ-ն հռչակել է միջազգային օր: Այդ օրը դպրոցում հյուրընկալվել էին նաև ժամանակակից բանաստեղծներ Էդվարդ Հարենցը և Գևորգ Գիլանցը: Աշակերտները ներկայացրեցին արևելահայ,արևմտահայ, սփյուռքահայ, ինչպես նաև ռուս և անգլացի բանաստեղծների ստեղծագործություններից,ինչպես նաև Չարենցի և Տերյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երգեր: Պատրաստվել էր նաև սլայդ - շոու հայ բանաստեղծների մասին: Իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին նաև հյուրընկալված բանաստեղծ - թարգմանիչները: Նրանք նաև պատասխանեցին իրենց ուղղված աշակերտների հարցերին: Գրողների միությունը և անձամբ նաև հյուրընկալված բանաստեղծները դպրոցի գրադարանին և հանդեսի մասնակից աշակերտներին նվիրեցին նաև բազմաթիվ գրքեր:

Արագածոտն, գ. Նոր Եդեսիայի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.