News

Հացին գովքը

Educational 2016-03-24

ՀՀ ԿԳՆ «Գյումրու N45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում Պոեզիայի օրվան նվիրված հերթական միջոցառումն անցկացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Մելքոնյանը՝ «Հացին գովքը» խորագրով: Ընտրված թեման, սենյակի կահավորանքը, աշակերտների հագուստը, իշխող տրամադրությունն ու միջավայրը համահունչ էին խորագրին: Բոլոր ներկաներին աշակերտները դիմավորեցին աղ ու հացով: Հնչեցին օրհնանքի խոսքեր՝ վկայելով Անանիա Շիրակացու միտքը «Հրճվանքը համայնացավ, երբ ամբարները լցվեցին հացով»: Ասմունքեցին հացին նվիրված բանաստեղծություններ, խոսեցին հացի արարման մասին, մեջբերեցին հացի ստեղծման ավանդազրույցներ, թվարկեցին նաև հացի հետ կապված իմաստալից աֆորիզմներ, բեմականացրին մի փոքրիկ հատված հացի արարումից: ՈՒշագրավ էր միջոցառման «Գիտեք, որ…» հատվածը. Հայերը ամենաթանկ հյուրին դիմավորելիս հացի վրա որդան կարմիր են քսել՝ ի նշան սրտաբացության մատուցելով հայոց աշխարհի անզուգական բարիքները: Դաս-միջոցառումն ավարտվեց ժողովրդական երգ-խաղիկով: Կրկին անգամ հիշատակվեց հացի մշտական լինելիության գաղափարը՝ եղիցի հաց, երիցս եղիցի…

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.