News

Պոեզիայի միջազգային օրը Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում

Educational 2016-03-24

Մարտի 21-ին պոեզիայի միջազգային օրվա առթիվ Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի գրադարանը իր հյուրընկալ դռները բացեց հյուրերի, աշակերտների և ուսուցիչների առջև: Հումանիտար առարկաների մեթոդական միավորման նախաձեռնությամբ գրադարանում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթը կրում էր« <Գունավոր պատուհան> խորագիրը, որը խորհրդանշում էր պոեզիայի` իբրև գունավոր պատուհանի, յուրօրինակ ընկալումը: Բեմական գործողություններին մասնակից էր Եվթերպեն` քնարերգության մուսան (դերը մարմնավորում էր 8-րդ դասարանի աշակերտուհի Լիան), հարցասեր փոքրիկը, սիրո, հայրենիքի և մոր կերպարները մարմնավորող աշակերտ-դերասաններ` իբրև պոետների ներշնչման աղբյուր: Աշակերտները իրենց ասելիքը համեմեցին երգով, պարով: Բացահայտվեցին նաև նրանց ստեղծագործական կարողությունները. Հանպատրաստից նրանք հորինեցին քառատողեր, իսկ լավագույնը արժանացավ դափնե պսակի: Հյուրերի շարքում էր ԵՊՀ-ի դասախոս, բանաստեղծ, դպրոցի բարեկամ Սարգիս Մխիթարյանը: Հումանիտար առարկաների մեթոդական միավորում

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 6 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.