News

Ստորագրվել է նոր հրաման

Educational 2016-03-24

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»:
Համաձայն հրամանի` հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2016 թվականի մարտի 23-ից ապրիլի 14-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):
 
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն՝ սենյակ 231 (Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոսահամար՝ (010) 58-34-83):
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.