News

Թումանյանական օր Արճիսի միջնակարգ դպրոցում

Educational 2016-03-24

Մարտի 23-ը Հովհ. Թումանյանի մահվան օրն էր, և Արճիսի միջնակարգ դպրոցը յուրահատուկ ձևով հարգեց Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակը: Հայոց լեզվի մեթոդմիավորման նախաձեռնությամբ երկար դասամիջոցին ողջ դպրոցը /ուսուցիչներ ու աշակերտներ/ հավաքվեց դպրոցի բակում: Նրանք ներկայացրին Հովհ. Թումանյանի կյանքը, ստեղծագործություն- ները, գրական և հասարակական գործունեությունը, մեծերի խոսքը Թումանյանի մասին և Թումանյանի խոսքերը մեր ժողովրդի կյանքի, ստեղծագործության, մարդու և նրա գործի մասին: Ասմունքեցին և երգեցին Թումանյանի գործերը: Բոլորը շնչում էին Թումանյանով, բոլորի շուրթերին Թումանյանի խոսքն էր. Գործն է անմահ, լավ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնեկ նրան, ով իր գործով Կապրի անվերջ, անդադար:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.