News

ԴԱՈՒՆԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Educational 2016-03-24

2016 թվականի մարտի 23-ին «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ բաց-դաս IX դասարանում, կենսաբանություն առարկայից. ուսուցչուհի Լ.Մանուկյան: Դասը նվիրված էր Դաունի համախտանիշով հիվանդ մարդկանց միջազգային օրվան: Դասը հագեցված էր դիդակտիկ պարագաներով` պաստառներով, պլակատներով, աղյուսյակներով, և թեմային վերաբերվող սլայդներով, որոնք ցուցադրվեց պրոյեկտրով: Աշխարհում ամեն տարի 3000-5000 երեխա է ծնվում Դաունի համախտանիշով: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 2012թ. մարտի 21-ը նշվում է, որպես Դաունի հիվանդության միջազգային օր: Դասի նպատակն էր այդ հիվանդությամբ տառապող մարդկանց խնդիրները բարձրաձայնելը և հասարակության շրջաններում նրանց դերը կարևորելը: Ցավոք , հասարակության մեջ դեռևս պահպանվում է այդ հիվանդության խարանը և հիվանդ երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքը: Սակայն Դաունի համախտանիշով անձինք չնայած ունեն որոշակի մտավոր խնդիրներ, բայց մյուս մարդկանց նման ունեն զգացմունքներ, հույզեր: Միայն ճիշտ և ժամանակին կազմակերպված համապատասխան վերականգնողական բուժումը և շրջապատի վերաբերմունքի փոփոխությունը կարող են մեծապես նպաստել հասարակության մեջ հիվանդների լիարժեք ինտեգրմանը: Բաց- դասով աշակերտները ներկայացնում են ոչ միայն Դաունի համախտանիշի հայտնաբերման պատմությունը, առաջացման նախապայմանները, Դաունի համախտանիշի տեսակները, այդ հիվանդության առանձնահատկությունները, այլ նաև գենետիկա գիտության սկզբնավորումը՝Գ. Մենդելի տված օրինաչափությունները, մարդու գենոմի առանձնահատկությունները և միջավայրի մուտածին գործոնների ազդեցությունը մարդու վրա, դրանց առաջացրած հիվանդությունները:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 32 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.