News

Գրքի քննարկում X դասարանում Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն»

Educational 2016-03-24

Արևմտահայ գրականությունը հայ գրականության լուսավոր էջերից է, որը քիչ է հայտնի երիտասարդության շրջանում: Գրողներից շատերը ոչ միայն իրենց գրական գործերով, այլև ապրած կյանքով ուղեցույց են սերունդների համար: Արժեքավոր են արևմտահայ գրողների գործերը, որոնք ներթափանցված են խոր մտահոգությամբ՝ հայ ժողովրդի վիճակով:Իսկ Զոհրապ- գրողը նոր լիցք ու շունչ հաղորդեց արևմտահայ գրական շարժմանը: Նրա գործերի նկատմամբ մարտի 18-ին Ակնալճի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց «Զաբուղոն » նորավեպի քննարկում: Քննարկումը կազմակերպել էին X դասարանի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Դ. Կիրակոսյանի հետ միասին: Մասնակցում էին XI դասարանի աշակերտները, ուսուցիչները: X դասարանի աշակերտները հակիրճ ներկայացրեցին Զոհրապի կյանքն ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը,որից հետո կանգ առան «Զաբուղոն»նորավեպի վրա, որն ընթերցողի հիշողության մեջ մնում է իր եզակիությամբ և մտորումների տեղիք է տալիս: Ներկայացնելով բովանդակությունը՝ աշակերտները կանգ առան հենքային հարցի վրա՝ ո°վ է Զաբուղոն, ո°վ է նրա սիրած աղջիկը, ինչու° նրանք մինչև վերջ իրար չհասկացան, ո°վ է մեղավոր, ո°վ է արդար, ի°նչ բարոյական դաս տվեց նորավեպը: Քննարկումն այնքան բուռն ու հետաքրքիր էր, որ գրավել էր ողջ լսարանը, և երկար կշարունակվեր, եթե զանգը չազդարարեր դասի ավարտը: Ներկաները ոգևորված էին և բավարարված: Հայոց լեզվի մ/մ ուսուցչուհի` Դ. Կիրակոսյան

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.