News

Պոեզիայի միջազգային օր

Educational 2016-03-23

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում մարտի 21-ը ընդունվել է որպես պոեզիայի միջազգային օր: Այդ առիթով Գյումրու N 37 ավագ դպրոցի IX բ դասարանի աշակերտները հայոց լեզվի ուսուցչուհի Կարինե Խլղաթյանի հետ միասին անցկացրեցին բաց դաս «Սայաթ- Նովա» թեմայով: Ներկայացրեցին Սայաթ-Նովային որպես միջնադարի վերջին բանաստեղծ, բացառիկ ուժի և հմայքի տեր մի անուն, հայտնի աշուղ-բանաստեղծ: Աշակերտուհի Աղունիկ Թորոսյանը իր գեղեցիկ ձայնով ներկայացրեց հեղինակի աշուղական երգերից: Արտասանվեց բանաստեծություններ, լսվեցին ասույթներ: Ո՞ր շահն ունի այդքան ոսկի ու անգին քար, Սայաթ-Նովա,- Չի ունեցել քեզ պես շռայլ խալխը նոքար, Սայաթ- Նովա:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.