News

Թո՛ղ ինձ, ի՛մ արև, դու իմ պերճ գարուն, բոլոր լարերով քեզ երգեմ միայն

Educational 2016-03-24

Տոնական եռուզեռ էր Երևանի Գ. Չաուշի անվան համար 188 հիմնական դպրոցում. կանանց միամսյակին նվիրված շնորհավորական ջերմ խոսքերով ողողեցին իրենց ուսուցչուհիների հոգիները դպրոցի սաները: Գարունն այսքան լուսավառ ու ծաղկուն չէր լինի, եթե մեր կողքին չլինեիք դուք՝ սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր: Ձեր շնորհիվ է, որ մենք վայելում ենք կյանքի անգնահատելի արժեքները՝ մայրական քնքշությունը, սիրո քաղցրությունը և զավակի բերկրանքը: Ձեր անսահման սիրո, հոգատարության շնորհիվ է ամուր հայ ընտանիքը, ձեր ներկայությամբ ու շնչով է իսկական տղամարդը դառնում ավելի առնական, ինքնավստահ ու խելացի: Դուք արժանի եք գովասանքի ու մեծարանքի...

ք. Երևանի թիվ 188 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.