News

ԳՄՕ-ն և մեր վերաբերմունքը նրա նկատմամբ

Educational 2016-03-23

Գիտության հայտնագործությունները գրեթե միշտ օգտագործվում են մեր կյանքում: Դրանցից են նաև գենային ինժեներիայի մեթոդով ստեղծված ԳՄՕ-օրգանիզմները կամ ԳՄ-արտադրանքները: ԳԻ-ի մեթոդը հնարավորություն է տալիս մեկ օրգանիզմից մեզ հետաքրքրող գենը զատել և տեղափոխել մեկ այլ օրգանիզմի ԴՆԹ-ի մեջ, հաճախ միանգամայն ոչ բարեկամ օրգանիզմ, և այս վերջին օրգանիզմում դրսևորվում է մեզ հայտնի հատկանիշը: Այնուհետև սկսվեց ամենատարբեր հատկանիշներով`բարձր բերքատվությամբ բուսական կուլտուրաների, բարձր մթերատվությամբ կենդանիների, գործարանային արտանետած գազերի և հիվանդությունների նկատմամբ դիմացկուն բույսերի և այլն բազմաթիվ մարդու համար ցանկալի հատկանիշներով օժտված կենդանի օրգանիզմների ստացումը: Կարծես թէ ամեն ինչ գերազանց է: Սակայն բնական օրենքներին, կանոններին անթույլատրելի միջամտությունը հղի է վտանգավոր հետևանքներով: Այսպես, օրինակ՝ միջատների նկատմամբ կայուն բոլոր ԳՄ-բույսերն արտադրում են թույներ, արդեն առաջացել են բզեզ-մուտանտներ, գերմոլախոտեր, անհետացել են թիթեռներ, տարածվել են ալերգիկ և այլ հիվանդություններ: ԳՄ-օրգանիզմների անվտանգության գնահատականը կարելի է տալ միայն մի քանի սերունդ հետո: Մինչ այդ պետք է զգուշությամբ օգտվել ԳՄ-արտադրանքից:

ք. Երևանի թիվ 139 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.