News

Ավագ դպրոցները պետք է ունենան զարգացման հեռանկար

Educational 2016-03-23

Ավագ դպրոցների զարգացման ծրագրերի ներկայացման հանձնարարականի կատարման շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը խորհրդակցության է հրավիրել ավագ դպրոցների մի խումբ տնօրենների:
Նախարարի տեղակալը նշել է, որ ԿԳ նախարարի կողմից հստակ խնդիր է դրվել, որ ավագ դպրոցները պետք է ունենան զարգացման հեռանկար, ընդ որում՝ յուրաքանչյուր դպրոցի համար այդ ծրագիրը պետք է լինի առնձնահատուկ:
 
«Մենք խնդիր ունենք տվյալ փուլում վերլուծելու ավագ դպրոցների առկա ներուժը, որպեսզի կարողանանք հստակեցնել, թե որ ավագ դպրոցն ինչպիսի ուղղությամբ պետք է զարգանա»,-ասել է Մ. Մկրտչյանը:
 
«Մենք գիտենք, որ բոլոր դպրոցներն ունեն իրենց զարգացման ծրագրերը, քանի որ դա յուրաքանչյուր տնօրենի ընտրության համար եղել է օրենքի պահանջ, բայց խոսքը նոր մոտեցմամբ զարգացման ծրագրի մասին է: 
 
Ուստի մեր խնդրանքն ու պահանջն է՝ դրսևորել նոր մոտեցում: Մենք նաև խնդիր ենք դնում՝ շեշտադրել ոչ թե շենքային պայմանների ու նյութատեխնիկական բազայի բարելավումը, այլ առաջին հերթին դպրոցի բովանդակային զարգացման խնդիրները…
 
Մենք ունենք այն, ինչ-որ ունենք, և ավագ դպրոցի զարգացման ու կայացման խնդիրը պետք է լուծենք այս պայմաններում: Եկեք նյութատեխնիկական բաղադրիչն այս անգամ դիտարկենք երկրորդական և առաջնահերթությունը տանք բացառապես բովանդակությանը»,-նշել է Մ. Մկրտչյանը: 
 
Ի դեպ, շարունակվում են ավագ դպրոցների հիմնախնդիրներին ու զարգացման հարցերին վերաբերող քննարկումները, որոնց մասնակցելու են հանրապետության ավագ դպրոցների բոլոր տնօրենները:
 
Աղբյուրը՝  Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.