News

Միջոցառում՝ Գյումրու թիվ 15 դպրոցում

Educational 2013-05-13

Գյումրու թիվ 15 դպրոցի 9-ա և 9-բ դասարանների աշակերտներn իրենց մաթեմատիկայի ուսուցչուհի Կարինե Մովսիսյանի օգնությամբ ներկայացրին դաս-միջոցառում` շնորհանդես «Հաջորդականություններ» թեմայից և թեմայից դուրս «Ֆիբոնաչիի թվերի» հաջորդականությունը:

Միջոցառումը շատ հետաքրքիր էր, բացահատվեցին շատ գաղտնիքներ` այդ թվում բնության, ճարտարապետության, գեղանկարչության, քանդակագործության մեջ:

Միջոցառման նպատակն էր ստեղծագործական աշխատանքի միջոցով գեղագիտական հաճույք ստանալ և նույնը պարգևել մարդկանց: Ոչ միայն տեսնել, այլև «զգալ» համաչափ ու ներդաշնակ պատկերների գեղեցկությունը:

Գեղեցիկն ընկալելով զգայականորեն` մարդիկ միշտ ցանկացել են հասկանալ նաև բանականությամբ: Արվեստի ստեղծագործությունների ներդաշնակության ու գեղեցկության հիմքը ամբողջի և նրա մասերի համամասնությունն է: Ճարտարապետական շատ կառույցների հիմքում ընկած է մի համամասնություն, որը կոչվում է «Ոսկե հատում»:

Դպրոցի տնօրեն Սեդա Համբարձումյանը, փոխտնօրեններ Ա.Բաղդասարյանը, Է.Մովսիսյանը և ֆիզմաթ մասնախմբի անդամները խրախուսական խոսքեր ուղղեցին և´ ուսուցչին, և´ աշակերտներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.