News

Հայ-ֆրանսիական մեծ բարեկամություն

Educational 2016-03-22

Վրեժ Համբարձումյանի անվան հ. 17 հիմնական դպրոցում մարտի 21-ին տեղի ունեցավ << Ֆրանկոֆոնիա >> միջոցառումը: Ֆրանկոֆոն են այն երկրները, որոնք օգտագործում են ֆրանսերենը`մասամբ կամ ամբողջությամբ և ծանոթ են նրա մշակույթին և պատմությանը: Ֆրանկոֆոնիա բառը 1-ին անգամ շրջանառվել է 1880 թվականին աշխարագրագետ Օնեզիմ Ռեկլուի կողմից, որի նպատակն էր աշխարհի բնակչության դասակարգումը `ըստ նրանց լեզվական չափանիշների : 1998 թ.-ից ի վեր Ֆրանկոֆոնիայի օրը նշվում է յուրաքանչյուր տարի մարտի 20-ին: Հայ -ֆրանսիական հարաբերությունների մասին կարելի է խոսել Կիլիկիայի թագավորության հիմնադրման ժամանակներից, երբ ֆրանսիացիներն առաջին անգամ կապեր են հաստատել մեր ազգակիցների հետ: Ավելի վաղ՝ հռոմեական տիրապետության ընթացքում, գրանցվել են հայերի և ֆրանսիացիների առաջին շփումները: Հայ թագավորական վերջին՝ Լուսինյանների տոհմը, ֆրանսիական ծագում ուներ. վերջին հայ արքան՝ Լեո VI-ը, հանգչում է Սուրբ Դենիսի Բազիլիկում՝ Շառլ Մարտեի՝ Արևի արքա Լյուդովիկոս XIV- ի կողքին: Վերջինիս օրոք հայերեն շատ ձեռագրեր են տեղափոխվել Ֆրանսիայի Ազգային գրադարան: Հետաքրքիր է, որ երրորդ հանրապետության ստեղծումից հետո Ֆրանսիան էր, որ առաջինը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց մեր հետ: Անգլիան իր դեսպանատունը հիմնեց Ադրբեջանում, Գերմանիան՝ Վրաստանում, իսկ Ֆրանսիան՝ մեզ մոտ, ինչը նույնպես հատկանշական է և օգնում է հասկանալ օրվա պատմական իրողությունը:

ք. Երևանի թիվ 17 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.