News

Բաց դաս-միջոցառում կենսաբանությունից` «Սննդային հավելումներ և Գ.Մ.Օ.- ներ»

Educational 2016-03-22

Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում մարտի 18-ին անցկացվեց բաց դաս-միջոցառում կենսաբանություն առարկայից: Մասնակցոմ էին X-XII դասարանի աշակերտները և ուսուցիչները: Միջոցառումն անցկացվեց համագործակցային խմբային ձևով՝մեթոդով. I. Խումբ - Բժիշկներ II. Խումբ - Գենետիկներ III. Խումբ - Կնեսաբաններ IV. Խումբ - Վիճակագրող սպառողներ V .Խումբ - Սպառողների ասոցիացիա Դասի առաջին մասն էր՝ «Սննդային հավելումներ» ներառվում էր մի փոքրիկ ներկայացում. «Սուպերմարկետի գնումներ», որից հետո բժիշկը ստուգեց սպառողի գնումները և առանձնացրեց Էկո սնունդը՝ վտանգավոր սննդից : Միջոցառման վերջում անցկացվեց բանավեճ՝ դեմ թե կողմ ԳՄՕ-ներին, որին մասնակցեցին թե´ ուսուցիչները, թե´ խմբերը: Միջոցառումը ավարտվեց Էկո հյութի հյուրասիրությամբ, որը ուղեկցվում էր «Առողջ ապրելակերպ»տեսանյութի դիտումով: Կենսաբանության ուսուցչուհի՝ Լուսինե Կնյազյան

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.