News

«Կենգուրու-2016»

Educational 2016-03-22

Մարտի 17-ին Գյումրու N 37 ավագ դպրոցում ակտիվ եռուզեռ էր:Հերթական անգամ անցկացվում էր «Կենգուրու-2016» միջազգային մաթեմատիկական մրցույթը: Մրցույթին մասնակցող մեծ թվով աշակերտները ցանկանում էին իրենց ուժերը փորձել մաթեմատիկա առարկայից: Աշակերտների ոգևորությունը մեծ էր: Կազմակերպիչները մեկ անգամ ևս աշակերտներին բացատրեցին մրցույթի կանոնները, որից հետո տրվեցին առաջադրանքները: Մրցույթից հետո երեխաները նշում էին, որ առաջադրանքներում առկա էին հետաքրքիր և տրամաբանական խնդիրներ: Ակնհայտ է, որ մրցույթի նկատմամբ աշակերտների կողմից դրսևորված հետաքրքրությունը նրանց համար նոր խթան կհանդիսանա դպրոցում դասավանդվող առարկաների, մասնավորապես մաթեմատիկայի,առավել լավ ուսումնասիրելու և բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.