News

<<Գարուն>>

Educational 2016-03-21

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի բազմամասնագիտական թիմը համակարգող Է․Մովսիսյանի հետ կազակերպել էին <<Գարուն>> խորագրով միջոցառում՝ դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաների մասնակցությամբ։ Դպրոցի փոքր դահլիճը հանդիսավոր տեսք էր ստացել։ Աշակերտների բանաստեղծությունները ուղեկցվում էին երաժշտության մեղմ հնչյուններով։ ԿԱՊԿՈւ աշակերտները բազմամասնագիտական թիմի աշխատակիցների, դաստիարակ Ն․ Հարությունյանի հետ ներառական կրթության պարապմունքների ընդմիջման ժամանակահատվածը տրամադրել էին բացիկներ պատրաստելուն, որոնք միջոցառման ժամանակ պատրաստվում էին նվիրել մյրիկներին և ուսուցչուհիներին։ Աշակերտները ավելի շատ ոգևորվեցին, երբ տեսան, որ ներկա գտնվող ուսուցիչների հետ միասին դահլիճում ներկա էին նաև իրենց մայրիկներն ու տատիկները։ Յուրաքանչյուր աշակերտ իր բանաստեղծությունն արտասանելիս աչքերով փնտրում էր իր մայրիկին, տատիկին։ Միջոցառումն ավելի դիտարժան էր դարձել ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմ․ Հարությունյանի պատրաստած շնորհանդեսով։ Հետաքրքիր և գնահատելի աշխատանք էր կատարել բազմամասնագիտական թիմը։ Միջոցառումը շատ դիտարժան էր, ուսանելի։ Դահլիճում թևածում էր երջանկության և հուզմունքի ներդաշնակությունը։ Տնօրինությունն իր գոհունակությունը հայտնեց ԿԱՊԿՈւ աշխատակիցներին նմանատիպ աշխատանքի համար։ Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց։ Հատուկ Dasaran.am-ի համար։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 15 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.