News

Ֆրանկոֆոնիայի երկամսյակ Հայաստանում

Featured 2016-03-21

Հայաստանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում անց է կացվելու շուրջ 600 ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառում:
Միջոցառումները տեղի կունենան թանգարաններում, գրադարաններում, համալսարաններում, հանրակրթական, արվեստի ու երաժշտական դպրոցներում: 
 
2009 թվականից Հայաստանը համագործակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ` մասնակցելով Հայաստանում և արտերկրում կազմակերպվող միջոցառումներին: 
 
Համագործակցությունն առավել ակտիվացել է 2012 թվականին, երբ հոկտեմբերին Կինշասայում կայացած գագաթաժողովին Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամ:
 
Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.