News

Մի հպում պոեզիայի էջերին....

Educational 2016-03-21

Մի հպում մեր հարուստ ու անհուն պոեզիայի էջերին…. Մարտի 21-ին, Մեծամորի №2 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, դպրոցի երգչախումբը և խումբ աշակերտներ, երկար դասամիջոցի րոպեները նվիրեցին պոեզիայի օրվան: Պ.Սևակ, Վ.Տերյան, Հ.Սահյան, Մ.Մեծարենց, Ե.Չարենց…. Դպրոցի փոքրիկ նվագախմբի ուղեկցությամբ երգչախմբի սաների ներդաշնակ երգեցողություն, Արտեմ Այվազյանի <<Կարինե>> երգի ներքո Ե.Չարենցի Կարինե Քոթանջյանին նվիրված <<Ծիածան>> շարքի բանաստեղծությունների, պոեզիայի մեր հարուստ գանձարանի անգին գոհարների ընթերցանություն… Կարճատև դադար, ևս մի անդրադարձ ու աղոթքի պես հնչող տողեր…. Ո՞ւմ եմ երգում. Ի՞նձ, թե՞ քեզ –չգիտեմ. Իմ երգում ինձ կգտնե՞ս – չգիտեմ: Թե՞ ես ի՛նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ. Կորցրե՞լ ենք արդյոք մեզ-չգիտեմ: Գուցե ե՛ս եմ ̀ քո երգում, գուցե ի՛նձ ես դու երգում. Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե՞ քեզ –չգիտեմ… <<Մեծամորի №2 ավագ դպրոց>> ՊՈԱԿ

Արմավիր, ք. Մեծամորի թիվ 2 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.