News

Բաց դաս հայրենագիտությունից ,,Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում''

Educational 2016-03-21

Հայ ազգը վառ անհատականությունների պակաս երբեք չի զգացել, բայց միշտ զգացել է պետականամետ այնպիսի գործիչների կարիք, որոնք համատեղելով ռազմական, քաղաքական, ստեղծագործական գործունեությունը նաև բացել է ազգի առջև ծառացած հրատապ խնդիրներին հասնելու ճանապարհը: Աազատագրական պայքաարի վերելքի ամեն մի շրջան ծնում է իր հերոսներին, իսկ հերոսների շարքից՝ առաջնորդներին: Մեր նորագույն պատմությունների անհատականություններից է Հայոց 3-րդ Հանրապետության ճարտարապետներից մեկը՝ Վազգեն Սարգսյանը: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում: Նա խոշոր ավանդ է ներդնում հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակի գործում : Ս/թ. Մարտի 10-ին Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում «Արիության դաս», էր` նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանին: Դասը կազմակերպել էր դպրոցի մասնագիտական կրթական աջակցության գծով փոխտնօրեն՝ Ք. Սաղոյանը` IXա դասարանի աշակերտների մասնակցությամբ: Սովորողները ներկայացրեցին Սպարապետի կյանքն ու գործունեությունը : Դասի ընթացքում դիտեցին տեսանյութեր, որոնք համահունչ էին թեմային: Պատմության մ/մ փոխտնօրեն Ք. Սաղոյան

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.