News

«Հանելուկային և անորսալի π թվի օրը» խորագրով ցերեկույթ-միջոցառում

Educational 2016-03-21

Մարտի 14-ին Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի դահլիճում հերթական անգամ նշվեց ավանդույթ դարձած ամենամյա «Հանելուկային և անորսալի π թվի օրը» խորագրով ցերեկույթ-միջոցառումը, որին մասնակցում էին դպրոցի VII, IX և XIբ դասարանների աշակերտները: Դահլիճը զարդարված էր π թվի թվանշաններով, π-ին նվիրված պաստառներով և առաստաղից կախված փոքրիկ գույնզգույն π-երով ու փուչիկներով: Հատկապես գեղեցիկ էր ձևավորված π-ով սկսվող ուտեստների և խմիչքների սեղանը: Միջոցառումը սկսվեց ճիշտ ժամը 1.59.26-ին /որը π-ի 3.14-ից հետո եղած թվանշաններն էին/, նշվեց, որ ծննդյան օրը տոնում են ոչ միայն մարդիկ, այլ նաև թվերը: π-ն մաթեմատիկական միակ հաստատունն է, որն ունի ծննդյան 2 տոն՝ մարտի 14 (3.14) և հուլիսի 22 (22/7): Այդ օրը որոշ մաթեմատիկոսների նախաձեռնությամբ համաձայնեցվել է ամենաազդեցիկ ֆիզիկոսներից մեկի՝ Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրվա հետ և տոնում են այն ամբողջ աշխարհում: Միջոցառման ամբողջ ընթացքը ուղեկցվում էր համապատասխան ձևավորված սլայդներով, π թվի երաժշտությամբ, նրան նվիրված երգերով ու պարերով: Նշվեց, թե կյանքն ինչքան անտանելի կլիներ առանց π թվի, իսկ արտասանված մի շարք հուշամարզական կանոնները, որոնք ուղեկցվում էին բանաստեղծությամբ, խթան կհանդիսանան π թվի թվանշանների մտապահմանը: Միջոցառման ավարտին լսեցին, թե ինչպես ամերիկացի երգչուհի Քեյթ Բուշը հավերժացնում է π թիվը՝ իր երգում հնչեցնելով հանելուկային թվային շարքից 124 թվանշան: Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մասնախումբ, մասնախմբի նախագահ՝ Ս. Գաբրիելյան, համակարգչային օպերատոր՝ Ս. Թամազյան:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.