News

Դպրոց-ուսուցիչ-ծնող կապը նախարարի ուշադրության կենտրոնում

Educational 2016-03-21

Կայացել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:
«Ես հորդորում եմ բոլորիդ անկաշկանդ հարցադրումներ անել, քանի որ բոլորս գտնվում ենք մի կողմում: Իմ խորին համոզմամբ կրթությունն ունի երեք կողմ` ծնող (հասարակություն), սովորող և ուսուցիչ: Այս եռանկյունին փոխլրացնող է և, բոլոր կողմերը հետամուտ են նույն խնդրի լուծմանը: Հետևաբար, եթե դիտարկենք կրթությունը որպես համախոհների ամբողջություն, ապա մտահոգությունը նույնը կլինի:
 
Պետք է հասկանալ` ինչու է հասարակության ներսում տիրում անվստահության մթնոլորտ, ինչ անել ուսուցչի դերը հասարակության մեջ մեծացնելու համար, որպեսզի դպրոցը կարողանա իր հիմնական դերակատարումը վերականգնել: Այսինքն՝ եթե մենք չդնենք կրթության տեսլական` ինչ ենք ուզում, ենթադրվում է՝ ոչինչ ունենալ չենք կարող…
 
Նույնը վերաբերում է ավագ դպրոցին. եթե առկա են աշակերտների բացակայություններ ավարտական դասարանում, ապա ինչ-որ կարևոր բան առարկայական ծրագրում խաթարված է:
 
Սրա արդյունքում հասարակության մեջ առկա է դժգոհություն, և ավագ դպրոցի խնդիրն անդրադառնում է ընդհանուր դպրոցի հեղինակության վրա: Ցավոք, ժամանակին ամենավատ շենքերը տրվել են հենց ավագ դպրոցներին, այսինք` առկա է ինչպես շենքային, այնպես էլ բովանդակային խնդիր, որպեսզի ավագ դպրոցը կայանա և որակ տա...»,-նկատել է նախարարը:
 
«Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել: Խնդրում եմ նաև վերադարձնել ուսուցչի հավատը. նա այլևս անկեղծ չէ ո՛չ տնօրենի, ո՛չ մամուլի, ո՛չ աշխատողների հետ: Այս վերջին տարիներին ուսուցիչը կորցրել է իրեն բնորոշ հպարտությունը հասարակության մեջ, շատ է խեղճացել, որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.