News

ԿԱՊԿՈւ աշակերտները «Ամենափրկիչ» եկեղեցում

Educational 2016-03-18

Գյումրու №15 հիմնական դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտները, բազմամասնագիտական թիմի մանկավարժները և խմբի համակարգող Է. Մովսիսյանը, պատմության ուսուցչուհի Լ. Գրքիկյանը, 9-րդ դասարանի աշակերտների և դասղեկ Ք. Մարկոսյանի հետ միասին այցելեցին Գյումրու «Ամենափրկիչ» եկեղեցի, որի վերակառուցման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են… Նպատակը կայանում էր հետևյալում՝ ԿԱՊԿՈւ աշակերտներին սոցիալական միջավայրում հարմարվելուն և հաղորդակցության դժվարությունները հաղթահարելու խնդրին հետևելը: Աշակերտները տեղում ծանոթացան ՌԴ-ի վաստակավոր գեղանկարիչ Տիգրան Հակոբյանի հետ: Նա հետաքրքիր պատմություններ պատմեց իր աշխատանքային գործունեությունից, ներկայացրեց «Ամենափրկիչ» եկեղեցում կատարած իր գործերը: Տիգրանը եկեղեցու սրբապատկերների և որմնանկարների հեղինակն է: Հսկայածավալ աշխատանք էր կատարված, գույների և զարդանախշերի համահունչ համադրությամբ: Բոլորը հիացած նայում էին կատարված աշխատանքներին: Աշակերտները ծանոթացան նաև եկեղեցու կառուցման պատմությանը, տեսան նկարների գույների ստացման եղանակները: Ամեն ինչ շատ հետաքրքիր էր… Աշակերտները տպավորված էին: «Ամենափրկիչ»-ը կարծես նոր և վեհ զգացմունքներով էր լցրել յուրաքանչյուր ներկա գտնվողի սիրտը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 15 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.