News

Առաքինությունների դաստիարակում Արտենիիի միջնակարգ դպրոցում

Educational 2016-03-18

Հետաքրքիր միջոցառում էր կազմակերպված Արտենիի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում : Թեման բարոյականությունն էր , առաքինությունների ու բարձր արժեքների դաստիարակումը :Նյութերը ընտրված էին ժողովրդական բանահյուսությունից : Դասվար Սուսաննա Խաչատրյանը բարձր պատասխանատվությամբ էր ձեռնամուխ եղել միջոցառման կազմակերպմանը : Ամեն ինչ լավ մշակված էր ու հղկված , բոլորը գոհ էին : Ծնողները շնորհակալություն հայտնեցին սիրելի դասվարին իր կատարած աշխատանքի համար : Ամփոփելով միջոցառումը ` տնօրեն Մ. Շատոյանը բարձր գնահատեց միջոցառման դաստիարակչական նշանակությունը ,բարձր կատարողականությունը և ընկեր Խաչատրյանի ընդգծված սերն ու բարությունը իր սաների և նրանց ծնողների նկատմամբ : Շնորհակալություն , սիրելի Ս. Խաչատրյան , թող Ձեր միջոցառումը ավելի բարոյական ու կատարյալ դարձնի աշխարհը ….

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.