News

Բաց դաս՝ Հանդուրժողականություն

Educational 2016-03-18

2016թ մարտի 14-ին Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի 8-րդ դասարանում անցկացվեց բաց դաս հասարակագիտություն առարկայից նվիրված հանդուրժողականության հիմնախնդրին: Դասի նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել հանդուրժելի վերաբերմունք մարդկանց ազգային, ռասայական , կրոնական, սոցիալական պատկանելության հանդեպ: Դասի ընթացքում կիրառվեց խմբային հետախուզական մեթոդը, որտեղ ներկայացրին դպրոցական միջավայրում աշակերտների շրջանում առկա անհանդուրժողականության երևույթները կանխելու սեփական ծրագիրն ու մոտեցումները: Արտահայտեցին սեփական դիրքորոշումն այս կամ այն երևույթը հանդուրժելու վերաբերյալ: Դիտեցին տեսանյութ, որից հետո խմբերը ներկայացրին,թե ինչ զգացին և ինչ փոխվեց իրենց մեջ կապված քննարկվող խնդրի հետ: Դասի ընթացքում կարևորվեց հանդուրժողականության և չափավորության դերը մարդկային հարաբերություններում առողջ մթնոլորտ ստեղծելու գործում: Թեման արդիական էր և ուսանելի միջանձնային հարաբերություններում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման համար:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.