News

Այցեր դպրոցներ առանց զգուշացումների

Educational 2016-03-18

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի տեղեկացման՝ մարտի 18-ին անց է կացվելու խորհրդակցություն, որին մասնակցելու են երևանյան և մարզային ուսումնական հաստատությունների տնօրենները:
«Խորհրդակցության ընթացքում կփորձենք ևս մեկ անգամ քննարկել դպրոցների խնդիրները, առարկայական ծրագրերն ու անելիքները: Բոլոր քննարկումները հրապարակային են լինելու»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
ԿԳ նախարարն ասել է նաև, որ ինքը ևս կարիք ունի լինելու դպրոցներում ու գոնե շաբաթը մեկ անգամ առանց զգուշացման այցելելու է որևէ դպրոց: «Ոչ թե պատժիչ խնդիրների լուծման համար, այլ հասկանալու ուսուցիչներին և ծնողներին հուզող խնդիրները: 
 
Կփորձենք ինչ-որ ձևով ձևակերպել բոլորիս՝ հանրակրթությանը հուզող հիմնահարցերը: Կա երեք շերտ՝ աշակերտ-ծնող-ուսուցիչ: Յուրաքանչյուր շերտն ունի իր խնդիրները և  կփորձենք հասկանալ, թե որոնք են պրոբլեմները, որից հետո քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը»,- ասել է Լևոն Մկրտչյանը:
 
Նախարարը նշել է նաև, որ ուսուցիչներն ունեն սոցիալական մեծ խնդիրներ, ծնողները դժգոհում են, որ երեխաների ծանրաբեռնվածությունը մեծ է՝ տարիքին ոչ համապատասխան: Այս և նման խնդիրները պետք է քննարկեն խորհրդակցության ժամանակ:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.