News

«Բորուսիա»-«Տոտենհեմ»՝ 2:1

Sports 2016-03-18

Դորտմունդի «Բորուսիան» Լոնդոնում հանդիպում է ունեցել «Տոտենհեմի» հետ և առավելության հասել 2:1 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Երկրորդ գոլի դրվագում արդյունավետ փոխանցում է կատարել «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նրան 72-րդ րոպեին փոխարինել է Սինձի Կագավան:
 
Այդ փոփոխությունից երկու րոպե անց դաշտի տերերը կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը: Ի դեպ, առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 3:0 հաշվով:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.