News

Բաց դաս ֆրանսերենից III դասարանում

Educational 2016-03-18

Սույն թվականի մարտի 4-ին Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի III դասարանում տեղի ունեցավ բաց դաս - միջոցառում ֆրանսերեն առարկայից: Դասի նպատակն էր` ավարտել տառերի ուսուցումը և կատարել ամփոփում: Որպես դիդակտիկ նյութ էր ծառայել Ֆրանսիայի և Հայաստանի քարտեզները, ձեռք ձեռքի տված, ինչը բարեկամության խորհրդանիշն է` ֆրանսերենի 26 տառերը պատկերազարդ տեսքով: Պատրաստվել էր պաստառ` անորոշ հոդերի վերաբերյալ: Աշակերտները կարողացան արական և իգական սեռի բառերը ճիշտ տեղում փակցնել: «Ընտանիք » թեմայով պատրաստված էր պաստառ, որի նպատակն էր` յուրաքանչյուր աշակերտ ներկայացնել իր ընտանիքը: Պատրաստված էր նաև պաստառ` ընտանի և վայրի կենդանիների վերաբերյալ, որոնց օգնությամբ աշակերտները պետք է ասեին կենդանիների անունները և փակցնեին համապատասխան տեղում: Կատարվեց անդրադարձ, որից հետո ուսուցչուհին հանձնարարեց նոր դաս: Աշակերտների համար գրատախտակին փակցված էր անծանոթ բառեր, որոնց բացատրությունը տվեց ուսուցչուհին, որից հետո հանձնարարեց նոր դասը:

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.