News

Բաց դասեր մաթեմատիկայից

Educational 2016-03-17

Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի Iա և Iբ դասարաններում անցկացված բաց դասերը <<Մաթեմատիկա>> առարկայից յուրօրինակ հաշվետվություններ էին այս ընթացքում ուսուցիչների կատարած աշխատանքի, առաջին դասարանցիների ստացած մաթեմատիկական գիտելիքների մակարդակի մասին: Iա դասարանի աշակերտները (դասվար` Ռուզան Նիկոլյան) հանդես եկան թվերի մասին ոտանավորներով, դերային խաղի միջոցով բնութագրեցին թվերը, նշաններով ու երկրաչափական պատկերներով կազմեցին թվային արտահայտություններ, Ծաղկաթերթիկ - պատկերի վրա բացատրեցին <<10>>-ի ստացման եղանակները: Նրանք տրամաբանական հմտությունները դրսևորվեցին <<Մաթեմատիկական շղթա>> -խաղի ընթացքում: Iբ դասարանում աշակերտները (դասվար` Ամալյա Գևորգյան) բարձր գիտելիքներ ցուցաբերեցին թվերի կազմության, թվային արժեքները որոշելու, ինքնուրույն խնդիր կազմելու առաջադրանքները կատարելու ժամանակ: Նրանք դրսևորեցին նաև ճիշտ տրամաբանական եզրահանգումներ կատարելու հմտություններ: <<Մաթեմատիկական սանդուղք>> խաղը, խրախուսական << բանալիների>> կիրառումը ապահովեցին աշակերտների ակտիվ մասնակցությունը դասին: Խմբային աշխատանքը` ըստ երկրաչափական պատկերների ( <<Քառակուսի>>, <<Եռանկյունի>>, <<Շրջան>>, <<Ուղղանկյուն>>), ասույթները` թվերի մասին, վկայում էին աշակերտների մաթեմատիկական գիտելիքների առկայության մասին: Բաց դասերը ցույց տվեցին, որ սկսնակ ուսուցչուհիները տիրապետում են մանկավարժական մեթոդների ու հնարների, կարողանում են փոքրիկների համար գրավիչ դարձնել մաթեմատիկայի աշխարհը և վարում են արդյունավետ ու լիարժեք դասեր:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.