News

«Պի» թվի միջազգային օր

Educational 2016-03-17

Այս տարի մարտի 14-ը՝ «Պի» թվի միջազգային օրը, արտասովոր ձևով նշվեց մեր դպրոցում: Պատմության մեջ առաջին անգամ օրը նշվել է 1988-ին՝ Սան Ֆրանցիսկոյի գիտաժողովրդական թանգարանում: Տոնը դրանից մեկ տարի առաջ մտահղացել է Սան Ֆրանցիսկոյից ֆիզիկոս Լարի Շոուն, ով նշել է, որ գրության ամերիկյան համակարգում մարտի 14-ը՝ 3/14, համընկնում է π թվի առաջին խմբի հետ՝ π=3.14: «Պի»-ի տոնը համընկնում է նաև աշխարհի ամենաականավոր ֆիզիկոսներից մեկի՝ Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրվա հետ: Տոնի մեկնարկն ունի նույնիսկ կոնկրետ ժամ, րոպե և վայրկյան՝ 1 ժամ 59 րոպե 26 վայրկյան, ինչը համընկնում է «Պի»-ի առաջին թվերի հետ: Պահպանելով այս ավանդույթը՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի մեթոդմիավորումները համատեղ մեկնարկեցին միջոցառումների շարքը՝ տեղեկատվությամբ լեցուն պաստառների պատրաստում, ֆլեշմոբ դպրոցի բակում, բաց դաս—միջոցառում, քաղցրաբլիթներ «Պի»-ի տեսքով, իսկ դասամիջոցներին հնչեց «Պի» թվի դաշնամուրային կատարումները:

ք. Երևանի թիվ 139 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.