News

Այցելություն Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

Educational 2016-03-17

Օրեր առաջ Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը ցանկություն էր հայտնել այցելել Երևանի տուն - ինտերնատներից որևէ մեկը: Այդ հարցում նրանց սիրով աջակցեցին դպրոցի ողջ աշխատակազմն ու ծնողները՝ կարևորելով տարեցների նկատմամբ հոգատար ու ուշադիր վերաբերմունքն: Իրենց ցանկությամբ և նախաձեռնությամբ ծնողները տատիկների ու պապիկների համար պատրաստեցին բազմատեսակ նվերներ՝ խնամքի պարագաներ, հագուստ, քաղցրավենիք, մայրիկների պատրաստած մուրաբաներ, տատիկների գործած գուլպաներ, անգամ՝ նարդի: Եվ ահա, մարտի 9-ին Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, IVդ դասարանի աշակերտներն ու ծնողները, դպրոցի մի քանի ուսուցիչներ այցելեցին Երևանի համար 1 տուն-ինտերնատ, որտեղ նրանց ընդունեցին մեծ սիրով ու ջերմությամբ: Հանձնեցին իրենց պատրաստած նվերները, լսեցին նրանց կյանքի պատմությունները, խոստացան կրկին այցելել: Իսկ IV դասարանի աշակերտները ուրախ ու բարձր տրամադրություն հաղորդեցին բոլորին՝ ներկայացնելով տատիկներին ու պապիկներին նվիրված մի գեղեցիկ ու հրաշալի միջոցառում: Միմյանց հրաժեշտ տվեցին բուռն ու իրարամերժ զգացմունքներով: Ինտերնատի տնօրինությունը հանձնեց շնորհակալագիր՝ հայտնելով իրենց երախտագիտությունը թիվ 174 դպրոցի տնօրինությանն ու ուսուցչական անձնակազմին ուշադրության և բարեգործության համար:

ք. Երևանի թիվ 174 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.