News

ՀՀ կրթական ոլորտի ամփոփ ուսումնասիրություն

Educational 2016-03-15

«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում անցկացված քննարկմանն ամփոփվել են հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման կարիքի գնահատման նպատակով իրականացված հետազոտության նախնական արդյունքները:
Հետազոտություն իրականացնող մասնագիտական խմբի կողմից կատարվել է կրթական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի ուսումնասիրություն, փորձ է արվել վերհանել խնդիրներն ու բացերը, դրանք համադրվել են մի քանի երկրների փորձի հետ, ինչպես նաև ներկայացվել են վերանայման առաջարկություններ:
 
Ուսումնասիրության մեջ ներկայացվել են աշխարհում առկա կրթակարգերի հիմնական մոդելները: Մասնագիտական խումբն արձանագրել է նաև, որ գործող կրթական չափորոշիչները շատ մանկավարժներ չեն օգտագործում, իսկ որոշ մանկավարժներ նույնիսկ տեղեկացված չեն դրանց բովանդակության մասին:
 
Վերլուծության է ենթարկվել գնահատման գործող համակարգը, որպես խնդիր նշվել է, որ 1-ից 10 միավորանոց սանդղակում նվազագույն և առավելագույն նիշերը չեն կիրառվում:
 
Ներկայացվել են նաև առաջարկություններ, մասնավորապես՝ տարրական և միջին դպրոցների տևողությունների փոփոխման, ծրագրերի վերանայման և բեռնաթափման, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչը կրթակարգով փոխարինելու, նոր կրթակարգ  մշակելու վերաբերյալ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.