News

Բաց դաս մայրենիից

Educational 2016-03-14

Հերթական բաց դասն էր Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում: Դասն այս անգամ մայրենիից էր VIա դասարանում: Ուսուցչուհի Նելլի Սևոյանին հաջողվեց «Իմ երկրի ոստանները» թեմայի միջոցով աշակերտների մոտ դաստիարակել հայրենասիրություն և անձնազոհություն, խորացնել հայրենի ոստանների մասին պատմական հիշողությունները: Աշակերտները հավերժի ճամփորդի օգնությամբ ճանապարհորդեցին մեր ոստաններով: Էլեկտրոնային գրատախտակի միջոցով ներկայացվեց ոստանների պատմությունը, «գուշակիր մայրաքաղաքը» խաղի միջոցով գուշակեցին մայրաքաղաքները, ցույց տվեցին դրանց տեղը քարտեզի վրա: 45 րոպե դասարանում թևածում էր հայրենասիրական ոգին, իր հետ բերելով հայրենիքի հանդեպ մեծ սեր ու ակնածանք, միևնույն ժամանակ պատճառելով կորստի ցավ: Աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին դասին: Ուսուցչուհին դասը վարեց նոր մեթոդներով: Նման բաց դասերը խթան կհանդիսանան հայեցի դաստիարակության համար, հետևաբար նպատակը իրականացված է , արդյունքը՝ գերազանց:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.