News

Շրջաբերական գարնանային արձակուրդի մասին

Educational 2016-03-14

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան գարնանային արձակուրդի վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկվել:
Շրջաբերականում նշվում է, որ 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ:
 
Իսկ 2-12-րդ դասարանցիները ձմեռային արձակուրդիերկարաձգման պատճառով   գարնանային արձակուրդ չեն ունենա:
 
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ պայմանավորված, ձմեռային արձակուրդը երկրաձգվել էր երեք շաբաթով: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.