News

Սուրենավանի միջնակարգ դպրոցի աշակերտները Խոր Վիրապում

Educational 2016-03-14

Մարտի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրը: Այդ առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվեց բաց խորանով Ս. Պատարագ: Հայոց եկեղեցու տոնացույցում սա հայ առաջին կաթողիկոս Սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից առաջինն է, որը նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Խոր Վիրապում կայացած Սուրբ և Անմահ Պատարագին իրենց մասնակցությունն ունեցան նաև Սուրենավանի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ՝ ՀԵՊ ուսուցչուհի Ն. Զեյնալյանի առաջնորդությամբ և VII դասարանի դասղեկ Հ. Աբրահամյանի ուղեկցությամբ: Աշակերտներին հենց եկեղեցու գավթում դիմավորեցին Արարատի տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատու Մինաս Հովակիմյանն ու Վեդու Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը: Տեր հայրն օրհնեց ուխտավորներին և ուղղորդեց եկեղեցի: Պատարագի ավարտից հետո աշակերտները հնարավորություն ունեցան կարծիքներ կիսել Վազգենյան դպրանոցի և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների հետ, ինչպես նաև ջերմ զրույցի բռնվեցին արդեն իսկ սիրելի դարձած հոգևորականի՝ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի հետ, ում ուղղված հարցերն անսպառ էին, պատասխանները՝ գոհացուցիչ:

Արարատ, գ. Սուրենավանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.