News

Հերթական հաղթանակը

Educational 2016-03-14

2016թ փետրվարի 24-ից մարտի 6-ը Իրանի Իսլամական հանրապետության մայրաքաղաք Թեհրանում կայացան հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի թիմերի հավաքներ, որի ավարտին՝ մարտի 3-4-ը անցկացվեց «Յադեգար Իմամի» անվան գավաթի միջազգային խաղարկություն: Մրցումներին մասնակցում էր նաև ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը, որի կազմում ընդգրկված էր նաև մեր դպրոցի 12հ2 դասարանի աշակերտ Մհեր Մարկոսյանը /մարզիչ՝Արամ Խանզադյան/: ՀՀ հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով գրավեց պատվավոր՝ երկրորդ տեղը: Իսկ մեր՝ արդեն փորձառու մարզիկը, անցկացրեց չորս հաղթական մենամարտ՝ իր ուժերը չափելով բելառուս, վրացի, հույն և պարսիկ ըմբիշների հետ: Ավելորդ չէ նշելը, որ նրա հաղթանակները ևս նպաստեցին ընդհանուր թիմային հաշվարկում մեր թիմի հաջողությանը: Շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում, որ ապագայում հայոց եռագույնը ծածանի հաղթական օլիմպիական պատվանդանին:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.