News

Ավագ դպրոցի զարգացման ծրագիրն օրակարգում

Educational 2016-03-14

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ նախարար Լևոն Մկրտչյանի ղեկավարությամբ կայացել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Լևոն Մկրտչյանն աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ կրթություն և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ:
 
Նախարարն առաջարկել է ստեղծել հանձնախումբ, որը կքննարկի և կհամեմատի հանրապետության ավագ դպրոցների զարգացման ծրագրերը: Ըստ նախարարի` յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և առաջնորդվի դրանով: 
 
Լևոն Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաև ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձևավորելով որոշակի սկզբունքների և չափանիշների հիման վրա: Կոլեգիայի կազմում պետք է ընդգրկված լինեն ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ, անվանի գիտնականներ, մտավորականներ: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.