News

Մայրենիի փառաբանման տոն

Educational 2016-03-14

<<Մայրենին հունդն է մեր գոյության>> խորագրով միջոցառումը /8-րդ Բ դասարանի աշակերտների մասնակցությամբ/ նվիրված էր մայրենիի փառաբանմանը: Այն հանդիսատեսի հոգին լցրեց ջերմությամբ, ինչպես նաև մայրենին, իբրև սուրբ ժառանգություն, անաղարտ պահելու անթաքույց ձգտմամբ: Ինքնատիպ ու բովանդակալից էր սցենարը. բանաստեղծ, գիտնական, լրագրող, պաշտոնյա… …Բոլոր մասնակիցները դրսևորեցին մայրենին մաքուր պահելու անսասան կամք: Միջոցառումն ընթացավ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո, աշակերտները ի ցույց դրեցին նաև իրենց պարային հմտությունները: Հանդիսատեսին ներկայացավ հնդեվրոպական լեզվաընտանիքը` իր ճյուղերով, որոնց շարքում իր արարչագործ առաքելությամբ մեծարվեց ու թագադրվեց հայերենը: Կարծում ենք, շարունակական կլինեն նման բովանդակալից և ուսուցանող միջոցա- ռումները: Հայոց լեզվի ուսուցչուհի` Ռ.Աֆյան

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 6 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.