News

Թումանյանական շաբաթ Նոր Հաճնի №1 հիմնական դպրոցում

Educational 2016-03-12

Թումանյանի մասին կարելի է խոսել անվերջ, անդադար, նրան խորությամբ ընկալելու, յուրացնելու համար անգամ տարիները բավական չեն: Թումանյանի գրչի տակ ստեղծված երկերը, իր անհատակ հոգու նման, հայոց խորունկ ձորերի խորոությունն ու բարձրաբերձ սարերի բարձրությունն ունեն: Ուստի դրանք ընկալելու համար պետք է Մեծ Հնճարի հոգին, նրա ապրած կյանքը, նրա ազգի ճակատագիրը հասկանալ: Փետրվարի 22-ից 27-ը Նոր Հաճնի №1 հիմնական դպրոցում հայտարարվել էր Թումանյանական շաբաթ: Ողջ շաբաթվա ընթացքում դպրոցում թագավորում էր թումանյանական շունչը, նրա պարզ ու միաժամանակ խորիմաստ երկերը՝ քառյակներ, բանաստեղծություններ, հատվածներ պոեմներից, սիրված երգեր դարձած որոշ ստեղծագործություններ,հեքիաթներ, ողջ շաբաթվա ընթացքում պարուրել էին դպրոցի սրահները և տարածել Թումանյանի անմահ հոգին: Շաբաթվա բոլոր օրերին դպրոցի սաները հանդես եկան յուրովի՝ ասմունքով, հեքիաթի ընթերցանությամբ կամ բեմականացմամբ, երգով ու պարով: Թումանյանական շաբաթվա շրջանակներում կազմակերպվեց նաև թումանյանական թեմայով նկարների ցուցահանդես: Դպրոցի աշակերտները մեծ սիրով և նվիրումով մասնակցեցին և ցերեկույթներին, և ցուցահանդեսին ու էլ ավելի հարստացրեցին իրենց գիտելիքները մեր ազգի Մեծ Հանճարի մասին:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.