News

Հայդուկային շարժում

Educational 2016-03-12

1865թ․ փետրվարի 25․․․Այս օրն է ծնվել նշանավոր հայդուկապետ Անդրանիկ Օզանյանը, որի ծնունդը մեծ շուքով նշվեց Գյումրիում։ Գյումրու №15 հիմնական դպրոցի VIIIԲ դասարանը պատրաստվեց դաս-էքսկուրսիայի, Հաղթանակի պուրակում՝ Անդրանիկ Օզանյանի արձանի մոտ։ Աշակերտներին ուղեկցում էին պատմության ուսուցչուհի Լ. Գրքիկյանը և դասղեկ Ա. Գրիգորյանը: Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին ազգագրական, հայրենասիրական երգեր՝ նվիրված հայդուկապետ Անդրանիկին և նրա զինակիցներին։ Ընդգծվեցին կարևոր այն բոլոր թեմատիկ առանցքային հարցերը, որոնք չափորոշային էին։ Նրանց շուրջ էին հավաքվել անցորդները, ովքեր հետաքրքրված էին, թե ի՞նչ միջոցառում է հաղթանակի պուրակում… Այդ փաստը ավելի ոգևորեց աշակերտներին և նրանք ավելի աշխույժ և համարձակ ներկայացրեցին պատմական տեղեկություններ զորավար Անդրանիկի մասին: Սա ուսուցչուհի Լ. Գրքիկյանի առաջին դաս-էքսկուրսիան չէր, նա վստահ էր իր սաների տեղեկացված լինելուն և գիտելիքներին, և հպարտորեն հետևում էր յուրաքանչյուրի խոսքին, անհրաժեշտության դեպքում միջամտում նորանոր մեջբերումներով: Գյումրու №15 հիմնական դպրոցում ավանդական է դարձել նմանատիպ դասեր անցկացնելը համապատասան վայրերում՝ Վարդանանց հրապարակում, Պատվո բլուրում և այլն։ Աշակերտները տպավորված էին վերադարձել դաս-էքսկուրսիայից:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 15 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.