News

Հայտնաբերվել է տիեզերական ամենամեծ օբյեկտը

Featured 2016-03-16

Աստղաֆիզիկոսների կատարած ուսումնասիրությունների շնորհիվ հայտնաբերվել է տիեզերքի ամենամեծ օբյեկտը, այն է՝ գալակտիկայի «Մեծ պատը»: Տիեզերական օբյեկտը 830 գալակտիկայից կազմված խումբ է:
Այն գտնվում է Արեգակնային համակարգից 4.5-6.4 մլրդ լուսային տարի հեռավորությամբ և 10 000 անգամ ավելի մեծ է, քանի Ծիր Կաթինինը:
 
Ներկա պահին գիտնականները չեն կարող վերահսկել բաց համակարգում գտնվող գալակտիկաների դինամիկան, քանի որ գալակտիկաները բավականին հեռու են գտնվում Երկրից:
 
Գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինը և մոտակա գալակտիկաները մաս են կազմում գալակտիկաների մեկ այլ խոշոր խմբի, որը հայտնի է “Laniakea” անունով և ընդգրկում է վերջերս հայտնաբերված Սլոանի «Մեծ պատը»:
 
Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.