News

Մարտի 8

Educational 2016-03-09

Մարտի 8-ը բոլորի կողմից սիրված տոն է: Այդ օրվան սպասում են բոլորը: Կանանց միամսյակին ընդառաջ` մարտի 5-ին, Ակնաղբյուրի միջն. դպրոցում կազմակերպվեց միջոցառում` նվիրված կանանց և աղջիկների միջազգային տոնին: Տոնական տրամադրությունը փոխանցեցին դպրոցի սաները: Նրանք իրենց մայրիկներին, տատիկներին, քույրիկներին և ուսուցչուհիներին նվիրեցին մանուշակներ և բացիկներ: Աշակերտներն հանդես եկան բանաստեղծություններով և երգերով: Նրանք արտասանեցին նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով: Աշակերտները պատրաստել էին նաև գեղեցիկ պատի թերթ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ուղեկցեն բոլոր կանանց և աղջիկներին:

Հադրութ, գ. Ակնաղբյուրի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.