News

Ճանաչենք մեր պատմամշակութային վայրերը. արշավ-ուխտագնացություն

Educational 2016-03-10

Ս.թ. մարտի 7-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի աշակերտները կատարեցին ուխտագնացություն դեպի Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Ուղղությունը դեպի Կարմրավոր էր, ապա Ծիրանավոր, Սպիտակավոր, Մուղնիի Սբ. Գևորգ, Օհանավանք և Սաղմոսավանք: Երեխաները, իհարկե, շատ էին լսել և կարդացել 4-7-րդ դարերում կառուցված մշակութային հրաշակերտ եկեղեցիների մասին, իսկ ուխտագնացությունը հիանալի առիթ էր` այդ կառույցները տեսնելու: Չնայած եկեղեցիներում մեծ բազմություն կար, բայց խորենացիները, ինչպես միշտ, աչքի էին ընկնում իրենց պահելաձևով: Այցելուները չէին կարողանում անտարբեր անցնել աշակերտների կողքով, որոնք պարում, երգում էին ազգագրական երգ ու պարեր: Հաջորդ կանգառը Մուղնիի Սբ. Գևորգ եկեղեցին էր: Աշակերտները ծանոթացան եկեղեցու քահանայի հետ, լսեցին նրա հորդորները: Այնուհետև գնացին դեպի Օհանավանք, Սաղմոսավանք: Աշակերտների ոգևորությունը մեծ էր: Անհամբեր սպասում էին հաջորդ ուխտագնացությանը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 17 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.