News

Գերազանցության ազգային ծրագիրն օրակարգում

Educational 2016-03-09

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Լևոն Մկրտչյանն աշխատանքային հերթական հանդիպման ընթացքում անդրադարձել է Արարատյան բակալավրիատ հայալեզու ծրագրին, որն ունի ազգային կարևոր առանձնահատկություն:
Կարևորելով ծրագրի գաղափարը՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է գերազանցության ծրագրի դերակատարումը կրթության համակարգի զարգացման գործում. «Շատ կարևոր է, որպեսզի մենք Գերազանցության ազգային ծրագրի հիմքում դնենք հետևյալ գաղափարական սկզբունքը` գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության համակարգի զարգացման շոգեքարշը:
 
Այն անպայման պետք է կարողանա իր հետևից տանել ողջ համակարգը, որպեսզի ծառայի իր հիմնական նպատակին: Գերազանցության ծրագրի սահուն ինտեգրումն ընդհանուր հանրակրթության համակարգ պետք է նպաստի ընդհանուր հանրակրթության մակարդակի բարձրացմանը, որը պակաս կարևոր չէ, քան գերազանցության գաղափարը:
 
Ծրագրի շուրջ պետք է ապահովենք մասնագիտական փոխհամաձայնություն, որպեսզի այն դառնա լուրջ հնարավորություն կրթության  զարգացման համար»,-շեշտել է նախարար Լևոն Մկրտչյանը:  Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև  գերազանցության կենտրոն-դպրոցների ընտրության, ֆինանսավորման, քննությունների արդյունքների ճանաչման և համադրելիության խնդիրներին: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.